«Բավարիայի» երկրպագուները բողոքի ակցիան՝ «Էմիրեյթս» ստադիոնում (ֆոտոշարք)

10:48   21 հոկտեմբերի, 2015

Մյունխենի «Բավարիայի» երկրպագուները բողոքի ակցիա են անցկացրել Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում, հաղորդում է Daily Mail-ը:

Լոնդոնում կայացած խաղի մեկնարկային 5 րոպեներին «Էմիրեյթս» ստադիոնի հյուրերի տրիբունան դատարկ էր, իսկ 6-րդ րոպեին «Բավարիայի» ֆանատները զբաղեցրին իրենց տեղերը: Ընդ որում, երբ գերմանացի երկրպագուները եկան իրենց տրիբունա, ամբողջ ստադիոնը ծափահարեց նրանց: Բողոքի ակցիան տոմսերի թանկացման դեմ է: Ֆանատները կարծում են, որ 64 ֆունտ ստերլինգը բավական թանկ է այդ խաղի տոմսի համար: Նրանք տրիբունայում ցուցադրել են «Տոմսերն արժեն 64 ֆունտ, բայց առանց երկրպագուների ֆուտբոլը ոչ մի գրոշ չարժե» գրառումով պաստառ:

Հիշեցնենք, որ «Արսենալը» 2:0 հաշվով հաղթել էր Գերմանիայի չեմպիոնին, որն առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։