14:12 20 հոկտեմբերի, 2015Ադրբեջանական «Գաբալայի» փոխնախագահ Ֆարիզ Նադժանովը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեի հայտարարությունը Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ: Ավելի վաղ գերմանական ակումբի ղեկավարը հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը, ամենայն հավանականությամբ, չի մեկնի «Գաբալայի» դեմ Եվրոպայի լիգայի երրորդ տուրի արտագնա խաղին, որը կկայանա հոկտեմբերի 22-ին Բաքվում:
«Բորուսիայի» ներկայացուցչի հայտարարությունն անհիմն է: Մենք ստեղծում ենք անվտանգության առավելագույն պայմաններ: Մենք ունենք միջազգային խաղեր անցկացնելու փորձ: Հայ մարզիկները մինչեւ այս էլ եկել են Բաքու: Օրինակ կարող է ծառայել շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որն անցկացվեց Բաքվում: Գերմանական ակումբը մեզ չի դիմել Հենրիխ Մխիթարյանի վիզայի հարցով»,- Ֆարիզ Նադժանովի խոսքը մեջբերում է azerisport.com-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հանս-Յոահիմ Վացկեն պատմել էր, որ Բաքվում դժվարություններ կան անվտանգությունն ապահովելու հետ կապված, իսկ ֆուտբոլիստը չի կարող խաղալ վախի զգացումով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.