09:33 20 հուլիսի, 2015Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը պորտուգալական «Մարիտիմուի» հետ 3 տարվա պայմանագիր կնքելուց հետո պատմել է տպավորությունների մասին:
«Շատ ուրախ եմ, որ դարձա «Մարիտիմուի» խաղացող: Այստեղ եմ եկել լուրջ նպատակներով, եւ հուսով եմ, որ լուրջ հաջողություններ կունենամ «Մարիտիմուի» հետ: Սիրում եմ խաղալ ավելի հարձակողական ֆուտբոլ, հարձակվել ու գոլեր խփել, բայց հարկ եղած դեպքում կարող եմ նաեւ օգնել պաշտպանությանը: Արդեն ծանոթացել եմ ստադիոնին ու տեսել եմ մարզումային խաղադաշտերը: Գիտեմ, որ սա շատ հին թիմ է եւ ունի լավ պատմություն:
Շատ ուախ եմ, որ հնարավորություն եմ ստացել խաղալ Պորտուգալիայում ու պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի Հայաստանի խաղացողներին ավելի լավ ճանաչեն եւ ավելի շատ հայ ֆուտբոլիստներ հայտնվեն Պորտուգալիայի առաջնությունում: Ցանկանում եմ խփել շատ գոլեր եւ «Մարիտիմուին» օգնել տեղ զբաղեցնել լավագույն քառյակում կամ եռյակում: Շատ դժվար բան եմ ասում, բայց հուսով եմ, որ կհաջողվի: Պետք է ամեն ինչ անենք դրա համար: Ընդհանրապես, ես բնավորությամբ շատ հանդուրժող մարդ եմ եւ կարծում եմ՝ շատ արագ կհարմարվեմ թիմին: Հույս ունեմ, որ թիմակիցներս ու թիմի անդամները կօգնեն ինձ այդ հարցում»,- «Մարիտիմուի» ալիքի եթերում ասել է 27-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Գեւորգ Ղազարյանն ազատ գործակալի կարգավիճակով է միացել է «Մարիտիմուին», որը Պորտուգալիայի ավարտված առաջնությունում գրավել էր 9-րդ տեղը: Ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածում կիսապաշտպանը հանդես էր գալիս հունական «Կերկիրայում», որը չերկարաձգեց նրա հետ պայմանագիրը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.