09:29 21 հունիսի, 2015Արգենտինայի հավաքականը հաղթանակով ավարտեց Չիլիում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկության խմբային փուլը: Երրորդ տուրում աշխարհի փոխչեմպիոնը «Նապոլիի» առաջատար Գոնսալո Իգուաինի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց Ջամայկային եւ, 7 միավորով B խմբում գրավելով առաջին տեղ, նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան:
«Բարսելոնայի» 27-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մասնակցեց ամբողջ խաղին՝ անցկացնելով 100-րդ հանդիպումն Արգենտինայի հավաքականի կազմում: Նա հանդես եկավ հատուկ խաղակոշիկներով՝ նվիրված այդ խաղին: Արգենտինայի հավաքականում Մեսիից շատ խաղեր անցկացրել են միայն՝ Դիեգո Սիմեոնեն (106 խաղ), Խավյեր Մասկերանոն (115), Ռոբերտո Այալան (115) եւ Խավյեր Զանետին (145):
Հիշեցնենք, որ B խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր էին նվաճել նաեւ Ամերիկայի Գավաթի գործող գավաթակիր Ուրուգվայն ու փոխչեմպիոն Պարագվայը: Ուրուգվայցիները խմբային փուլն ավարտել էին 4 միավոր, պարագվայցիները՝ 5, իսկ Ջամայկան կրել է 3 պարտություն:
Ամերիկայի Գավաթում փլեյ-օֆֆ են դուրս գալիս 3 խմբերում առաջին եւ երկրորդ տեղ գրաված հավաքականներն ու երրորդ տեղում հայտնված 2 լավագույն արդյունքով թիմերը։
Ամերիկայի Գավաթ, երրորդ տուր, B խումբ
Արգենտինա – Ջամայկա՝ 1:0
Գոնսալո Իգուաին, 11













Ուրուգվայ – Պարագվայ՝ 1:1
Խոսե Խիմենես, 29 – Լուկաս Բարիոս, 44
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.