Արման Երեմյանը մեդալ չնվաճեց

20:01   18 հունիսի, 2015

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի թաեքվոնդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արման Երեմյանը բրոնզե մեդալի համար առաջին սփոփիչ մենամարտում 4։8 հաշվով պարտվեց Ռիչարդ Օրդեմանին եւ զրկվեց մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

80 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում հայ մարզիկը 4:2 հաշվով հաղթել էր թուրք Յունուս Սարիին, սակայն քառորդ եզրափակիչում 2:5 հաշվով պարտվել էր ռուս Ալբերտ Գաունին: Ռուս մարզիկը դուրս էր եկել եզրափակիչ, եւ Արման Երեմյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.