20:11 16 հունիսի, 2015ՀԱՕԿ-ի եւ ՀՀ Սպորտի նախարարության ղեկավարությունը «Փարավոն» ռեստորանում ընդունել է Բաքվից վերադարձած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմին՝ Միհրան Հարությունյանին, Ռոման Ամոյանին, Կարապետ Չալյանին եւ Մաքսիմ Մանուկյանին։
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում մեդալ նվաճեց 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, ով եզրափակիչում 0:2 հաշվով պարտվեց ռուս Արտյոմ Սուրկովին եւ նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչի ճանապարհին հայ ըմբիշը կիսաեզրափակիչում հաղթել էր ադրբեջանցի Հասան Ալիեւին (8:5), իսպանացի Սանչես Նավարոյին (6:0), բուլղարացի Կոնստանտին Ստասին (8:0) եւ սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին (9:1):
Մարզիչներից թիմին Բաքու էին տարել հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներ Սամվել Գեւորգյանը եւ Էդիկ Սահակյանը։













Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.