18:49 13 հունիսի, 2015Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերում Ռուսաստանի առաջին ոսկե մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 59 կգ քաշայինների հաղթող Ստեփան Մարյանյանը:
Հայ ըմբիշը եզրափակիչում գոտեմարտեց բելառուս Սոսլան Դաուրովի հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով:
Կիսաեզրափակիչում Ստեփան Մարյանյանը 4:1 հաշվով պարտության էր մատնել ադրբեջանցի Էլմար Մուխտարովին, դրանից առաջ էլ ուժեղ էր Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանից:
Հիշեցնենք, որ բրոնզե մեդալի համար պայքարում Ռոման Ամոյանը պարտություն էր կրել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.