18:11 13 մայիսի, 2015Շոտոկան կարատեի համաշխարհային միությունը (WSKU) որակազրկել է Վրաստանը ներկայացնող մարզիչ Մաքսիմ Արզումանյանին եւ ադրբեջանցի մարզիչ Վուգար Քարիմովին՝ Թբիլիսիում կայացած մրցման ժամանակ Վրաստանի հավաքականի անդամ ջավախահայ եւ ադրբեջանցի մարզիկների մասնակցությամբ ծեծկռտուքի պատճառով:
Այդ մասին Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանին հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ազգային ավանդական կարատեի ասոցիացիայի նախագահ, Հայաստանում WSKU-ի ներկայացուցիչ Վյաչեսլավ Հարությունյանը, հաղորդում է msy-ը: Հայաստանի հավաքականն առնչություն չի ունեցել բախմանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.