09:41 2 մայիսի, 2015Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսն այժմ լավագույն հոգեբանական վիճակում չեն, ասել է «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների շահերը ներկայացնող Վալերի Հովհաննիսյանը:
«Ոչինչ չեմ լսել, թե այս խաղացողներին ակումբը հանել է տրանսֆերի: Նրանք այժմ լավագույն հոգեբանական վիճակում չեն, սակայն ավելի վատ էլ է եղել: Տեսնենք, թե ինչ կլինի հետո: Ռուսաստանի առաջնության ավարտից հետո որոշում կընդունենք նրանց կարիերայի ապագայի մասին: Առայժմ նրանք կենտրոնացած են «Սպարտակում» մրցելույթների վրա»,- Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է Eurosport-ը:
Ավելի վաղ izvestia-ն գրել էր, թե Մոսկվայի «Սպարտակի» նախագահ Լեոնիդ Ֆեդունը թիմի համապատասխան բաժնին հանձնարարել է զբաղվել Արաս Օզբիլիսի եւ Յուրա Մովսիսյանի տրանսֆերով։ «Սպարտակը» բաց է այդ խաղացողների վերաբերյալ տրանսֆերային առաջարկների համար:
Հիշեցնենք, որ Օզբիլիսը քննադատել էր «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին, սակայն ավելի ուշ հայտարարել էր, որ իր խոսքը աղավաղվել է։
Մովսիսյանը հայտարարել էր, որ Վալերի Կարպինի օրոք «Սպարտակն» ավելի գեղեցիկ, կոմբինացիոն եւ դիտարժան խաղ էր ցուցադրում։ Դրանից հետո «Սպարտակը» արգելեց Մովսիսյանին հաղորդակցվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Մովսիսյանը «Սպարտակ» է տեղափոխվել «Կրասնոդարից», Օզբիլիսը՝ «Կուբանից»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.