14:56 29 ապրիլի, 2015Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պարզաբանել է, որ Մոսկվայի «Սպարտակի» ազգությամբ թուրք գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի վերաբերյալ քննադատական հարցազրույցում նրա խոսքերն ամբողջությամբ խեղաթյուրվել են:
«Այո, ես հասկանում եմ, որ գուցե անթույլատրելի բան եմ արել՝ առանց ակումբի մամուլի ծառայության թույլտվության զրուցելով լրագրողների հետ: Այդ կերպ խախտեցի ակումբի պիար-քաղաքականությունը, ինչի համար պատրաստ եմ պատժամիջոցների ենթարկվել: Սակայն, երբ այսօր կարդացի այդ հարցազրույցը, անկեղծ ասած շոկի մեջ էի: Նախեւառաջ, ես այլ ֆուտբոլիստների չեմ հիշատակել այդ հարցազրույցի ենթատեքստում: Դա միայն իմ խնդիրն է եւ չեմ ցանկանում ինչ-որ մեկին եւս ներքաշել: Սուտ է, թե ես ասել ե, որ «Սպարտակի» ֆուտբոլիստները չեն հասկանում, թե ինչ է կատարվում թիմում:
Երկրորդ՝ ես ծնվել եմ Թուրքիայում, որտեղ ապրում են բարեկամներս: Ես խոսում եմ թուրքերեն, այդ թվում՝ Մուրատ Յակինի հետ: Ունեմ շատ թուրք ընկերներ, այդ պատճառով ազգային պատկանելության ոչ մի հարց չի կարող լինել այստեղ: Հնարավոր է, որ լրագրողը ցանկացել է իր սեփական մտքերը խառնել իմի հետ՝ խեղաթյուրելով իրական միտքը: Այդ հարցով ես նրան հակադարձեցի՝ նշելով, որ ես չեմ կարող ունենալ նման խնդիրներ»,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Հիշեցնենք, որ ռուսական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Արաս Օզբիլիսը տուգանվելու է այդ հարցազրույցի համար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.