03:30 22 փետրվարի, 2015Բարդ հաղթանակ էր, որի համար պայքարեցի 12 ռաունդ: Փորձեցի նոկաուտի ենթարկել Փոլ Սմիթին, բայց չստացվեց, քանի որ նա բարդ մրցակից է:
Այս մասին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանած Արթուր Աբրահամը, ով մեկնաբանեց ռեւանշ մենամարտում բրիտանացի Փոլ Սմիթի նկատմամբ վստահ հաղթանակը:
«Ցանկանում էի նոկաուտով հաղթել Փոլ Սմիթին, սակայն նա ամուր էր եւ դիմացավ մինչեւ վերջին ռաունդը: Ծանր հաղթանակ էր: Ստացվեց բարդ մենամարտ: Չեմ կարծում, որ Սմիթը եւս մեկ ռեւանշ կպահանջի, քանի որ արդեն 2 անգամ հաղթել եմ նրան:
Ինձ համար այս հաղթանակը շատ կարեւոր է: Այն նվիրում եմ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որպեսզի ամբողջ աշխարհը լսի, ճանաչի, իմանա, որ հայերին կոտորել են, սպանել ու չարչարել են մեր երեխաներին, քույրերին ու եղբայրներին: Աշխարհը պետք է ճանաչի այդ ցեղասպանությունը: Ես պետք է հաղթեի, եւ այժմ այս հաղթանակն իմ ազգինն է»,- ասաց Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Բեռլինի O2 World մարզապալատում կայացած մենամարտում 35-ամյա հայ բռնցքամարտիկը Փոլ Սմիթին երկրորդ անգամ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 116:112, 117:111, 117:111: Արթուր Աբրահամը 42-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում՝ հերթական անգամ պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Լուսինե Շահբազյան՝ Բեռլինից
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.