03:10 22 փետրվարի, 2015Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգում Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին շնորհավորել է ծննդյան 35-րդ տարեդարձի եւ բրիտանացի Փոլ Սմիթի նկատմամբ հաղթանակի կապակցությամբ:
«Հպարտությամբ շնորհավորում եմ Արթուր Աբրահամին 42-րդ հաղթանակի եւ ծննդյան օրվա կապակցությամբ: Տարիներ շարունակ մեր ազգն ուրախացել է նրա հաղթանակներով, ապրել է երջանկության պահեր: Աբրահամն օրինակ է շատերի համար:
Արթուրի այս հաղթանակն ավելի է արժեւորում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված լինելու փաստը: Թող այս օրինակին հետեւեն շատերը: Շարունակի՛ր հաղթել եւ քեզանով հպարտանալու առիթներ տուր բոլորիս: Քեզ առողջություն, բազուկներիդ էլ՝ ուժ»,- զրույցում ասաց Արթուր Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի O2 World մարզապալատում կայացած մենամարտում հայ բռնցքամարտիկը Փոլ Սմիթին երկրորդ անգամ հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ՝ պաշտպանելով չեմպիոնական տիտղոսը: Ավելի վաղ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Աբրահամը նշել էր, որ Սմիթի նկատմամբ հաղթանակը կնվիրի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Շուշանիկ Հակոբյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.