09:10 6 դեկտեմբերի, 2014Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում «Հոֆենհայմի» նկատմամբ հաղթանակը նվիրել է Դորտմունդի թիմի երկրպագուներին:
«Շատ կարեւոր հաղթանակ՝ նվիրված մեր երկրպագուներին: Շնորհակալություն հզոր աջակցության համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը, ով մեկնարկային կազմում խաղացել էր առանց փոխարինման:
Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո «Բորուսիան» 14 միավորով ժամանակավորապես հեռացավ վերջին տեղից, սակայն տուրի վերջում կարող է դարձյալ նահանջել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.