«Արարատը» հրաժեշտ տվեց 3 լեգեոնականների

15:33   3 դեկտեմբերի, 2014

Երեւանի «Արարատը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը դարպասապահ Գոռ Մարտիրոսյանի, ամերիկացի կիսապաշտպան Քրիստիան Քինքի եւ հարձակվող Դերիլ Օդոմի հետ, գրում է ակումբի կայքը:

Բացի այդ, ակումբը չի երկարաձգել սերբ պաշտպան Զդրավկո Կովաչեւիչի հետ ավարտված պայմանագիրը:

Հիշեցնենք, որ այս ֆուտբոլիստները «Արարատին» միացել էին ընթացիկ մրցաշրջանից առաջ: Հայաստանի առաջնության 15-րդ տուրից հետո «Արարատը» 7 միավորով հետնապահն է:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.