02:40 15 նոյեմբերի, 2014Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Եվրո-2016-ի ընտրական փուլում գրավելով Հայաստանի թիմի դարպասը, դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն (ներառյալ որակավորման փուլը):
Պորտուգալիայի Ֆարո քաղաքի «Ալգարվե» ստադիոնում Ռոնալդուն 23-րդ գոլը խփեց Եվրոպայի առաջնությունում: Դա Պորտուգալիայի հավաքականի ավագի 52-րդ գոլն էր միջազգային խաղերում:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի գոլի շնորհիվ պորտուգալացիները նվազագույն հաշվով հաղթեցին Հայաստանի հավաքականին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.