12:40 29 օգոստոսի, 2014Ֆուտբոլի Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը որոշել է թիմ հրավիրել գերմանական «Վոլֆսբուրգի» հարձակվող Նիկլաս Բենդտներին, ով դուրս էր մնացել նախնական հայտացուցակից։
«Բենդտների խաղին հետեւելու հնարավորություն չունեինք, սակայն «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչի հետ զրույցից հետո որոշեցի հարձակվողին հրավիրել հավաքական։ Կտեսնենք, թե ինչ մարզավիճակում է նա գտնվում եւ հնարավոր է, որ Բենդտներին փորձարկենք Հայաստանի եւ Թուրքիայի դեմ խաղերում»,- Օլսենի խոսքը մեջբերում է Դանիայի ֆուտբոլային միության կայքը։
Դանիացի մասնագետը հավաքական է հրավիրել նաեւ հարձակվող Լասե Վիբենին։
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Դանիայի միջեւ Եվրոպայի 2016 թվականի ընտրական փուլի առաջին հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին Կոպենհագենում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.