12:37 23 օգոստոսի, 2014Ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի՝ Մադրիդի «Աթլետիկոյի» եւ «Ռեալի» միջեւ պատասխան խաղում տհաճ միջադեպ է գրանցվել։
Հանդիպման 95-րդ րոպեին Արքայական ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոկաուտի է ենթարկել տանտերերի ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինին։
Հանդիպման գլխավոր մրցավար Դավիդ Ֆերնանդես Բորբալանը խաղադաշտից չի հեռացրել «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկրին՝ բավարարվելով միայն դեղին քարտով։
Հիշեցնենք, որ երկու հանդիպումների արդյունքով «Աթլետիկոն» հաղթեց 2։1 հաշվով (1։1, 1։0) եւ նվաճեց առաջին տիտղոսը մեկնարկած մրցաշրջանում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.