Օլիմպիադա-2014. Վերջին հույսը Սերգեյ Մովսեսյանն է

21:14   11 օգոստոսի, 2014

Տրոմսյոում անցկացվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում է սերբերի հետ եւ 3 պարտիաներից հետո հաշիվը հավասար է՝ 1.5:1.5:

ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սպիտակներով 31-րդ քայլում ոչ ոքի է խաղացել Իվան Իվանիշեւիչի հետ, Վլադիմիր Հակոբյանը սեւերով 71-րդ քայլում միավորը կիսել է Ալեքսանդր Ինջիչի հետ, իսկ Միլոշ Պերունովիչ - Գաբրիել Սարգսյան պարտիայում եւս հաղթող չեղավ: Այն ավարտվեց 50-րդ քայլում:

Վերջին պարտիայում Սերգեյ Մովսեսյանը երրորդ խաղատախտակի վրա սպիտակներով մրցում է Նիկոլա Սեդլակի հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.