21:35 11 օգոստոսի, 2014Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում շարունակվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց սերբերի հետ։
Վերջին պարտիայում Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով երկարատեւ պայքարից հետո ոչ ոքի խաղաց Նիկոլա Սեդլակի հետ։ Պարտիան ավարտվեց 111-րդ քայլում։
Մինչ այդ, ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել Իվան Իվանիշեւիչի հետ, Գաբրիել Սարգսյանը կիսել միավորը Միլոշ Պերունովիչի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը եւ Ալեքսանդր Ինջիչը բաժանվել էին խաղաղությամբ։
Հայաստանի հավաքականը 9-րդ տուրից հետո ունի 13, Չինաստանը եւ Ֆրանսիան հավաքել են 15-ական միավոր։
Օլիմպիադա-2014. 9-րդ տուր
Հայաստան - Սերբիա՝ 2։2
Լեւոն Արոնյան - Իվան Իվանիշեւիչ՝ 0.5։0.5
Միլոշ Պերունովիչ - Գաբրիել Սարգսյան՝ 0.5։0.5
Սերգեյ Մովսեսյան - Նիկոլա Սեդլակ՝ 0.5։0.5
Ալեքսանդր Ինջիչ - Վլադիմիր Հակոբյան ՝ 0.5։0.5
Չինաստան - Ուկրաինա՝ 2։2
Չեխիա - Ֆրանսիա՝ 1.5։2.5
Ադրբեջան - Ռումինիա՝ 2։2
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.