Օլիմպիադա-2014. Հայաստանի հավաքականը պարտվեց ֆրանսիացիներին

20:13   4 օգոստոսի, 2014

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը պարտություն կրեց նորվեգական Տրոմյսո քաղաքում շարունակվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի երրորդ տուրում՝ 1.5։2.5 հաշվով զիջելով ֆրանսիացիներին։

ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի, Գաբրիել Սարգսյանը՝ Էթյեն Բակրոյի, Վլադիմիր Հակոբյանը՝ Ռոմեյն Էդուարդի հետ, իսկ Սերգեյ Մովսեսյանը պարտվեց Լորեն Ֆրեսինեին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մեկնարկային երկու տուրերում հաղթանակ էր տարել։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.