21:26 26 հուլիսի, 2014Նետաձգությունն իմ աշխարհն ու ապրելակերպն է: Շատ էի ցանկանում Հայաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունում էլ դառնալ չեմպիոն, բայց գրավեցի 17-րդ տեղը: Ամեն ինչ հրաշալի անցավ Հայաստանում: Ամեն ինչ կազմակերպված էր շատ բարձր մակարդակով:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց նետաձգության կրկնակի աշխարհի չեմպիոն, Հայաստանում ավարտված Եվրոպայի առաջնության ոչ օլիմպիական աղեղների մրցաշարում 17-րդ տեղը գրաված ռուս Ալբինա Լոգինովան:
«Առաջին անգամ էի Հայաստանում: Այստեղ ամեն ինչ շատ լավ էր` ջերմ ընդունելություն, ժպիտով մարդիկ, մրցավայրում ամեն ինչ շատ գոհացնող էր: Հայաստանում կազմակերպված Եվրոպայի առաջնությունը շատ դուր եկավ ինձ: Ամեն ինչ բարձր մակարդակով էր, ամեն ինչ հրաշալի էր: Եկել էի Հայաստան առաջին տեղը զբաղեցնելու նպատակով, բայց գրավեցի 17-րդ տեղը: Իմ լավագույն արդյունքները եղել են 2009-ին Կորեայում ու 2011-ին Իտալիայում կայացած աշխարհի առաջնությունների ոսկե մեդալներն ու 2007-ին Գերմանիայում նվաճած արծաթը: Այս Եվրոպայի առաջնությունում ակնկալիքս միայն ոսկե մեդալն էր: Չեմ զղջում, քանի որ մեր թիմը թիմային հաշվարկում առաջինն է, իսկ կանանց պայքարում երկու ոսկե մեդալով ենք վերադառնում հայրենիք: Մեր` կանանց թիմն իսկապես շատ ուժեղ էր: Վստահ եմ, որ բոլորի համար ուժեղ մրցակից էինք:
Հայաստանի մասին տպավորություններս աննկարագրելի են: Այստեղ միակ անհարմարությունը շոգ եղանակն էր: Շոգը ոմանց համար նույնիսկ խոչընդոտ էր մրցումների ժամանակ: Ինձ համար էլ էր շատ շոգ»,- զրույցում ասաց կրկնակի աշխարհի չեմպիոն Ալբինա Լոգինովան:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.