10:04 14 հուլիսի, 2014Ավելիին էինք արժանի, սակայն հաջողությունը մեր կողմը չէր, ասել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին։ Արգենտինայի հավաքականի ավագը խոսել է Բրազիլիայում ավարտված աշխարհի առաջնության եզրափակիչում գերմանացիներից կրած պարտության մասին։
«Բրազիլիայից հեռանում ենք հպարտության զգացումով։ Շատ ցավալի հարված ստացանք։ Կարիերայիս ծանրագույն օրն էր։
«Ոսկե գնդակն» ինձ համար քիչ արժեք ունի։ Ինձ համար միայն կարեւոր էր աշխարհի առաջնությունում հաղթելը»,- 27-ամյա Մեսիի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը ճանաչվել է ԱԱ-2014-ի լավագույն խաղացող։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.