12:04 13 հուլիսի, 2014Բրազիլիայի եւ Հոլանդիայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության երրորդ տեղի խաղից հետո թիմերի գլխավոր մարզիչները շատ կարճ են խոսել հետխաղյա մամուլի ասուլիսում.
Լուի վան Գալ (Հոլանդիա). «Սա լավագույն թիմն է, որի հետ երբեւէ աշխատել եմ: Յուրաքանչյուր խաղում մենք խփեցինք 2 գոլից ավելի՝ մրցաշարում բաց թողնելով ընդամենը 4 գոլ: Բրազիլացիները շատ սիրալիր էին ամբողջ մրցաշարի ընթացքում: Շատ ուրախ եմ, որ իմ թիմի բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին աշխարհի առաջնությանը»:
Լուիս Ֆելիպե Սկոլարի (Բրազիլիա). «Ապագայիս վերաբերյալ որոշում կկայացնի Բրազիլիայի ֆուտբոլի Կոնֆեդերացիան: Մենք կներկայացնենք կատարված աշխատանքի հաշվետվությունը, իսկ նրանք որոշում կկայացնեն քննարկումներից հետո»,- փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին հոլանդացիները հաղթեցին 3:0 հաշվով՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս խաղով ավարտվեցին Լուի վան Գալի ու Լուիս Ֆելիպե Սկոլարիի պայմանագրերն իրենց թիմերի հետ: Վան Գալը դարձավ առաջին մարզիչը, ով աշխարհի առաջնությունում խաղադաշտ դուրս բերեց իր թիմի բոլոր՝ 23 ֆուտբոլիստներին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.