Ռոման Վայդենֆելեր. Հենրիխ Մխիթարյանն այսօր էլ ցուցադրեց իր բարձր կարգը

02:49   7 հունիսի, 2014

«Հենրիխ Մխիթարյանն ուժեղ խաղացող է: Նա լավագույններից մեկն է «Բորուսիայում»: Նա այսօր էլ ցուցադրեց իր բարձր կարգը: Ես հաջողություն կմաղթեմ նրան եւ ուրախ կլինեմ մեր հանդիպմանը Դորտմունդում»,- Մայնցում կայացած ընկերական հանդիպումից հետո NEWS.am Sport-ի թղթակցի հետ ճեպազրույցում ասել է Գերմանիայի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Վայդենֆելերը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը 6:1 հաշվով հաղթեց Հայաստանի թիմին: Միակ գնդակը Վայդենֆելերն ընդունեց Հենրիխ Մխիթարյանից:

Վերա Մարտիրոսյան (Գերմանիա) 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.