Թե ինչպես լրագրողը զայրացրեց Իբրահիմովիչին

16:33   8 մայիսի, 2014

Փարիզյան ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մայիսի 7-ին «Ռենից» կրած պարտությունից հետո բախվել է «Canal+»-ի լրագրողի հետ:

Շվեդիայի հավաքականի ավագը որդու հետ ուղեւորվելիս է եղել հանդերձարան, երբ լրագրողը պատահմամբ կանգնել է երեխայի ոտքին: Դրանից հետո Իբրահիմովիչը հրել է լրագրողին՝ մեկնելով հանդերձարան:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն չորրորդ անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն: Դա 32-ամյա Իբրահիմովիչի 9-րդ չեմպիոնական տիտղոսն էր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։