01:40 28 ապրիլի, 2014Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) հրապարակել է Պրեմյեր լիգայի 2013/14թթ. մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, գրում է The Guardian-ը: Թիմը կազմվել է 4-4-2 տակտիկական սխեմայով:
Դարպասապահ. Պետր Չեխ («Չելսի»)
Պաշտպաններ. Շեյմուս Կոուլմեն («Էվերտոն»), Գերի Կեհիլ («Չելսի»), Վենսան Կոմպանի («Մանչեսթեր Սիթի»), Լյուկ Շոու («Սաութհեմփթոն»):
Կիսապաշտպաններ. Էդեն Ազար («Չելսի»), Յայա Տուրե («Մանչեսթեր Սիթի»), Ստիվեն Ջերարդ («Լիվերպուլ»), Ադամ Լալանա («Սաութհեմփթոն»)
Հարձակվողներ. Լուիս Սուարես, Դանիել Սթարիջ (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»):
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էին դարձել Անգլիայի 2013/2014թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստի 6 հավակնորդների անունները:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.