Վանիկ Ավետիսյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

23:10   7 ապրիլի, 2014

Հայաստանի ներկայացուցիչ Վանիկ Ավետիսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի 2014թ. փոխչեմպիոն:

Թել Ավիվում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 69 կգ քաշային կարգում հայ ծանրորդը երկամարտի 315 կգ (140+175) արդյունքով գրավեց երկրորդ տեղը: Պոկում վարժությունում Ավետիսյանը 5-րդն էր, իսկ պոկումում՝ երկրորդը: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուս Օլեգ Չենը, ով երկամարտում հավաքեց 327 կգ (151+176):

Սա Հայաստանի երկրորդ մեդալն էր Թել Ավիվում: Մրցումների առաջին օրը 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը նվաճել էր բրոնզե մեդալ, իսկ 48 կգ քաշային Էլեն Գրիգորյանը զբաղեցրել էր 10-րդ տեղը: Կանանց Հայաստանի չեմպիոն Աննա Գովելյանը 53 կգ քաշային կարգում ապրիլի 6-ին ցուցադրել էր 5-րդ արդյունքը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.