Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

10:11   10 մարտի, 2014

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարտի 9-ին Դորտմունդի «Բորուսիայի» կազմում մասնակցել է Բունդեսլիգայի 24-րդ տուրի՝ «Ֆրայբուրգի» դեմ արտագնա խաղին: Յուրգեն Կլոպի թիմը հաղթել է 1։0 հաշվով։

Whoscored.com-ը ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի վիճակագրությունը եւ գնահատականը։

Մխիթարյանը գնդակին դիպչել է 53 անգամ, կատարել է 28 փոխանցում՝ 75 տոկոս ճշգրտությամբ։ Հենրիխը կատարել է մեկ հարված, որն ընթացել է դեպի մրցակցի դարպասը։

Նա երկու անգամ է խախտել է կանոնները։ Մրցակիցը նրա նկատմամբ 2 խախտում է թույլ տվել։ Հենրիխը մեկ անգամ հաղթող է դուրս եկել օդային մենապայքարում։ 25-ամյա կիսապաշտպանը չի հայտնվել խաղից դուրս վիճակում։ Մխիթարյանը ստացել է 6.61 գնահատականը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 92-րդ րոպեին։ 33-րդ րոպեին նա 5-րդ դեղին քարտը ստացավ Բունդեսլիգայում եւ բաց կթողնի Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ հանդիպումը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։