Sport-Express. Մխիթարյանն ինչպես միշտ ակտիվ էր եւ ստեղծագործ

11:45   26 փետրվարի, 2014

Հանդիպման սկզբնամասում Մխիթարյանը հայտնվեց ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում՝ Ռոյսի ընկնելուց հետո ժամանակին հասնելով գնդակին, գրում է Sport-Express-ը՝ անդրադառնալով Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ ՄԽիթարյանին Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։

«Խաղի մեկնարկից հետո «Զենիթը» նետվեց գրոհի եւ լավ պահ ստեղծեց։ «Բորուսիայի» սարսափելի պատասխանը չուշացավ։ Ռոյսը ներխուժեց տուգանային հրապարակ, շրջանցեց Կրիշիտոյին, իսկ Մխիթարյանը գնդակն ուղարկեց դարպասը։ Իսկ հետո նաեւ Ռոյսը եզրափակեց հյուրերի գրոհը։ Այդպիսի մեկնարկ «Զենիթը» չէր կարող տեսնել նույնիսկ վատագույն մղձավանջում։

Իր հերթին Մխիթարյանն ինչպես միշտ ակտիվ էր եւ ստեղծագործ փլեյմեյքերի դիրքում»,- գրում է ռուսական կայքը։

Sport-Express-ը նաեւ գնահատել է ֆուտբոլիստներին, իսկ Մխիթարյանը ստացել է 6.5 գնահատականը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը զիջում է միայն գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսին (7) եւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն (7)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։