Սոչի-2014. Չեխերի երկրորդ ոսկին

19:21   19 փետրվարի, 2014

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի չմշկավազքի կանանց 5000 մետրում ամենաուժեղը չեխ Մարտինա Սաբլիկովան էր, ով երկրորդ ոսկե մեդալը պարգեւեց իր երկրին:

Հոլանդուհի Իրեն Բյուստը գրավեց երկրորդ տեղը, իսկ նրա հայրենակից Կարին Կլեյբյոկերը դարձավ բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք, որ Սոչիի Խաղերի 3000 մետրում Իրեն Բյուստը նվաճել էր չեմպիոնական տիտղոսը, իսկ Մարտինա Սաբլիկովան երկրորդն էր:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Չմշկավազք, 5000 մետր, կանայք
 

1. Մարտինա Սաբլիկովա (Չեխիա)՝ 6:51.54
2. Իրեն Բյուստ (Հոլանդիա)՝ +2.74
3. Կարին Կլեյբյոկեր (Հոլանդիա)՝ +4.12



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.