Սոչի-2014. Ալեքսանդր Օվեչկին. Ֆինլանդիայի դեմ կլինի պատերազմ

21:15   18 փետրվարի, 2014

Տափօղակով հոկեյի Ռուսաստանի հավաքականի եւ ամերիկյան «Վաշինգթոնի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը խոսել է Ֆինլանդիայի թիմի դեմ Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչի դիմակայության մասին՝ մեկնաբանելով նաեւ փլեյ-օֆֆում նորվեգացիների նկատմամբ տարած հաղթանակը:

«Այսօր ամբողջ թիմը լավ խաղաց, թեեւ պետք է ավելի արդյունավետ իրացնենք գոլային պահերը՝ հատկապես, երբ ունենում ենք 100 տոկոսանոց պահեր: Այդպիսի իրավիճակներում պարտավոր ենք դիպուկ հարված կատարել: Դա վերաբերում է թե՛ ինձ, թե՛ Մալկինին, թե՛ Սյոմինին:  

Ֆինլանդիայի հետ պետք է խաղանք այնպես, ինչպես նորվեգացիների դեմ երկրորդ խաղափուլում: Մենք լավ էինք շարժվում, ժամանակին էինք հարմար դիրք ընտրում եւ կառավարում էինք տափօղակը: Ֆինլանդիայի հավաքականից որեւէ մեկին առանձնացնել պետք չէ: Միայն պարզ է, որ նրանց դեմ սպասվում է ոչ թե կյանքի խաղ, այլ՝ մահվան: Կլինի պատերազմ. մենք պատրաստ ենք դրան»,- Օվեչկինի խոսքը մեջբերում է «ИТАР-ТАСС»-ը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.