Սոչի-2014. Հոլանդացիները շարունակում են փայլել չմշկավազքում

19:51   18 փետրվարի, 2014

Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի չմշակավազքի 10 հազար մետրի բոլոր մեդալները նվաճեցին հոլանդացիները:

Յորիտ Բերգսման սահմանեց օլիմպիական ռեկորդ՝ արժանանալով ոսկե մեդալի: Սվեն Կրամերը գրավեց երկրորդ տեղը, իսկ Բոբ դե Յոնգը դարձավ բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք, որ Սոչիի Խաղերի 5000 մետրում Սվեն Կրամեր գրավել էր առաջին տեղը, իսկ Յորիտ Բերգսման նվաճել էր բրոնզե մեդալ:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Չմշակավազք, 10 000 մետր, տղամարդիկ

1. Յորիտ Բերգսմա (Հոլանդիա)՝ 12.44,45 (օլիմպիական ռեկորդ)
2. Սվեն Կրամեր (Հոլանդիա)՝ +4,58.
3. Բոբ դե Յոնգ (Հոլանդիա)՝+22,74…



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։