20:25 16 փետրվարի, 2014Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մրցանակային 9-րդ օրվանից հետո ընդհանուր հաշվարկի առաջատարը շարունակում է մնալ Գերմանիան, որը տիտղոս չնվաճեց փետրվարի 16-ին, բայց ունի 7 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:
Երկրորդ տեղում 5 ոսկե, 5 արծաթե եւ 7 բրոնզե մեդալ նվաճած հոլանդացիներն են, ովքեր ունեն ամենաշատ մեդալները (17): Լավագույն եռյակը եզրափակում են նորվեգացիները՝ 5 ոսկի, երեք արծաթ, վեց բրոնզ, իսկ 5 ոսկե մեդալ նվաճած շվեյցարացիները չորրորդ տեղում են, քանի որ ունեն մեկական արծաթե եւ բրոնզե մեդալներ: Ռուսները 4 ոսկե մեդալով եզրափակում են հնգյակը:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.