Սոչի-2014. Կանանց մենասահքի ֆավորիտները օլիմպիական մեկնարկին պատրաստվում են Երեւանում

17:37   14 փետրվարի, 2014

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում գեղասահքի մրցաշարի կանանց մենասահքի ֆավորիտներ Մաո Ասադան եւ Ակիկո Սուզուկին օլիմպիական մեկնարկին պատրաստվում են Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտում: Թիմային մրցաշարից հետո նրանք ժամանել են Երեւան եւ Սոչի կվերադառնան մրցման նախօրեին: Մարզումները փակ են:

Կանանց մենասահքի կարճ ծրագիրը փետրվարի 19-ին է, չեմպիոնը հայտնի կդառնա փետրվարի 20-ին: Գլխավոր ֆավորիտ, ռուսաստանցի Յուլիա Լիպնիցկայան եւս հրաժարվել էր նախապատրաստվել Սոչիում եւ մարզումներն անցկացնում է Մոսկվայում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.