Բունդեսլիգա․ Հենրիխ Մխիթարյանը՝ 20-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

17:10   11 փետրվարի, 2014

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ։

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին «Բորուսիան» Վերդերում 5։1 հաշվով հաղթել էր «Վերդերին», իսկ 25-ամյա Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում խաղացել էր առանց փոխարինման՝ դառնալով դուբլի հեղինակ: Նա խախտեց իր՝ Բունդեսլիգայում 1066 րոպեանոց գոլազուրկ շարքը։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխն իր գոլերի քանակը հասցրեց 5-ի:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։