Սոչի-2014. Ամենաերիտասարդ չեմպիոն Լիպնիցկայային գիշերը երկու ժամ պահել են դոպինգ ստուգմանը՝ ստիպելով խմել մի քանի լիտր ջուր

21:26   10 փետրվարի, 2014

15 տարեկան 249 օրական ձմեռային Օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ օլիմպիական չեմպիոն հռչակված ռուսաստանցի Յուլիա Լիպնիցկայան ստիպված է եղել մրցումից հետո գիշերը երկու ժամ անցկացնել դոպինգ ստուգմանը: Նրան ստիպել են մի քանի լիտր ջուր խմել: Ռուսական կողմի բողոքներին մրցավարները չեն արձագանքել, հաղորդում է Sovsport-ը:

Լիպնիցկայան մարզիչ Էթերի Տուտբերիձեի հետ մեկնել է Մոսկվա՝ մենասահքի օլիմպիական մրցաշարին պատրաստվելու: Կանանց մենասահքի մրցումները կմեկնարկեն փետրվարի 19-ին:

Նշենք, որ Լիպնիցկայան մոր հետ մի քանի տարի առաջ է Եկատերինբուրգից ժամանել Մոսկվա եւ ծանր սոցիալական պայմաններում կարողացել է ամենօրյա մարզումների արդյունքում հասնել համաշխարհային գեղասահքի գագաթին: Հունվարին Լիպնիցկայան Բուդապեշտում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Ութ տարի Ռուսաստանը կանանց մենասահքում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ չէր ունեցել:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.