Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

09:48   10 փետրվարի, 2014

Փետրվարի 8-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում մասնակցեց Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի՝ Բրեմենի «Վերդերի» հետ հանդիպմանը։ Գերմանիայի փոխչեմպիոնը հյուրընկալվելիս հաղթեց 5։1 հաշվով, իսկ 25-ամյա կիսապաշտպանը դարձավ դուբլի հեղինակ։

Whoscored.com-ը ներկայացրել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի վիճակագրությունը։ 

Մխիթարյանը գնդակին դիպչել է 77 անգամ, կատարել է 49 փոխանցում՝ 82 տոկոս ճշգրտությամբ։ Հենրիխը 3 հարված է կատարել, որոնցից երկուսն ընթացել է դեպի մրցակցի դարպասը։ Նա 2 անգամ հաղթող է դուրս եկել գնդակի համար պայքարում եւ մեկ անգամ՝ օդային պայքարում։ 25-ամյա կիսապաշտպանը ստացել է 9.62 գնահատականը։ Մխիթարյանը զիջել է միայն լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն, ով արժանացել է 9.69 գնահատականին։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր եւ մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Այս դուբլի շնորհիվ նա Բունդեսլիգայում իր գոլերի քանակը հասցրեց 5-ի։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։