10:29 3 փետրվարի, 2014Փետրվարի 3-ին ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը Ցյուրիխում ավարտին մոտեցող շախմատային սուպերմրցաշարի վերջին տուրում կմրցի իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ։
Չորրորդ տուրից հետո Արոնյանն ունի 6 միավոր եւ մեկ միավոր է զիջում առաջատար Մագնուս Կարլսենին։ Կարուանան ունի 3 միավոր։ ՖԻԴԵ-ի առաջին համարի վերջին մրցակիցն է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստը հաղթել էր Անանդին, երկրորդում ոչ ոքի խաղացել Կարլսենի հետ, երրորդում կիսել միավորը իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ, իսկ չորրորդ տուրում հաղթել ամերիկացի Հիկարու Նակամուրային։
Փետրվարի 4-ին կկայանա արագ շախմատի մրցաշարը։
Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2782) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2826)
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2776) - Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2761)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2773) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2872)
Մրցաշարային աղյուսակ
Կարլսեն՝ 7
Արոնյան՝ 6
Նակամուրա՝ 3
Կարուանա՝ 3
Անանդ՝ 3
Գելֆանդ՝ 2
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.