«Մանչեսթեր Յունայթեդի» ժամանակն անցավ

09:48   2 մայիսի, 2012

Մենք այլեւս չենք վախենում «Մանչեսթեր Յունայթեդից», հայտարարել է Իսպանիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 26-ամյա կիսապաշտպան Դավիդ Սիլվան:

«Ֆերգյուսոնը կարող է խոսել, ինչ ցանկանա, բայց մենք այլեւս չենք վախենում «Մանչեսթեր Յունայթեդից»: Դա յուրահատուկ հոգեբանական արգելք էր, որը մենք հաղթահարեցինք` երկու անգամ պարտության մատնելով «Յունայթեդին»:

Մենք նրանց հաղթեցինք եւ տանը, եւ դրսում: Անարդար կլիներ, եթե չեմպիոնական տիտղոսը բաժին հասներ նրանց: Այժմ մենք պատրաստ ենք հանգիստ ավարտին հասցնել գործը եւ նվաճել տիտղոսը: «Յունայթեդի» ժամանակն անցավ: Այս հաղթանակը միայն վստահություն հաղորդեց մեզ», - Սիլվայի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ մանչեսթերյան դերբիում 1:0 հաշվով հաղթեց Մանչինիի թիմը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։