18:52 1 փետրվարի, 2014«Մետալուրգն» ինքը ցանկացավ վերադարձնել ինձ, ասել է Դոնեցկի «Մետալուրգ» վերադարձած Գեւորգ Ղազարյանը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը պատմել է Դոնեցկ վերադառնալու պատճառների մասին:
«Մետալուրգն» ինքը ցանկացավ վերադարձնել ինձ: Ակումբի գլխավոր մարզիչ Սերգեյ Տաշուեւը հավանել էր իմ խաղը: Արդեն երկու հանդիպում եմ անցկացրել թիմի կազմում: Ինձանից գոհ են: Ես էլ եմ գոհ ամեն ինչից»,- զրույցում հայտնեց Ղազարյանը:
Հիեցնենք, որ Գեւորգ Ղազարյանը Ղազախստանի ավարտված առաջնությունում վարձավճարով խաղում էր Կարագանդայի «Շախտյորում», որը գնել էր նրա տրանսֆերային իրավունքը, սակայն կողմերը չկարողացան պայմանավորվել ֆինանսական կողմի հարցում: Դրանից հետո Ղազարյանը կարճատեւ փորձաշրջան էր անցել Բրաունշվեյգի «Այնտրախտում», իսկ հետո չէր կարողացել փոխհամաձայնության գալ նաեւ ղազախական «Կայրաթի» հետ: Նա 2011-ին էր տեղափոխվել «Մետալուրգ», սակայն 2013-ին թիմը գլխավորող Յուրի Մաքսիմովը բավականաչափ խաղաժամանակ չէր տրամադրում հայ կիսապաշտպանին:
Վերա Մարտիրոսյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.