Australian Open. Ցիբուլկովան ու Լին կհանդիպեն եզրափակիչում

10:08   23 հունվարի, 2014

Թենիսի կանանց Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում կհանդիպեն սլովակ Դոմենիկա Ցիբուլկովան եւ չինուհի Նա Լին:

Մելբուրնում ընթացող մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչում Ցիբուլկովան մեկ ժամ 6 րոպեում վստահ հաղթանակ տարավ Լեհաստանը ներկայացնող Ագնեշկա Ռադվանսկայի նկատմամբ՝ 6:1, 6:2:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում Լին հաղթել էր կանադացի Էժենի Բուշարին:

Եզրափակիչը կկայանա հունվարի 25-ին: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 14 միլիոն դոլար է:

Australian Open, կանայքկիսաեզրափակիչ 

Դոմենիկա Ցիբուլկովա (Սլովակիա, 20) - Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան, 5)՝ 6:1, 6:2

Նա Լի (Չինաստան, 4) - Էժենի Բուշար (Կանադա, 30)՝ 6:2, 6:4



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։