09:21  ,  23 հունվարի, 2014

Australian Open. Լին եզրափակիչում է

Չինուհի Նա Լին դարձավ Մելբուրնում ընթացող թենիսի կանանց Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը:

Կիսաեզրափակիչում չինուհին 2 սեթում պարտության մատնեց կանադացի Էժենի Բուշարին՝ 6:2, 6:4: Մրցախաղը տեւեց մեկ ժամ 24 րոպե:

Եզրափակիչում Լիի մրցակիցը կլինի Դոմենիկա Ցիբուլկովա (Սլովակիա) — Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) զույգի հաղթողը:

Australian Open, կանայք, կիսաեզրափակիչ 

Նա Լի (Չինաստան, 4) - Էժենի Բուշար (Կանադա, 30) - 6:2, 6:4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում