Հենրիխ Մխիթարյան. Ցանկանում էի գրավել մրցակցի դարպասը, սակայն չստացվեց

12:26   27 նոյեմբերի, 2013

Կարծում եմ, որ հիանալի խաղ ցուցադրեցինք, իսկ թիմակիցներս գերազանց կատարեցին իրենց աշխատանքը, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ իտալական «Նապոլիի» նկատմամբ 3։1 հաշվով տարած հաղթանակը։

«Իհարկե, ցանկանում էի ինքս աչքի ընկնել, սակայն չստացվեց։ Պետք է շարունակեմ աշխատել եւ չհանձնվել, անել ամեն ինչ՝ թիմին օգնելու համար։ Էական չէ, դարձա գոլի հեղինակ, թե ոչ. ամենակարեւորը հաղթանակն է։

Բազմաթիվ պահեր ստեղծեցինք 2։1 հաշվի ժամանակ, քանի որ «Նապոլին» ազատ տարածություններ էր թողել պաշտպանությունում։ Հակագրոհելու հնարավորություն ունեինք եւ կարողացանք օգտվել դրանից։

Վստահ ենք, որ դուրս կգանք խմբից։ Կարեւոր չէ, որ «Մարսելը» միավոր չի վաստակել։ Վերջին խաղում նրանք կփորձեն անել դա։ Ամեն դեպքում գիտենք, թե ինչպես է պետք խաղալ ֆրանսիացիների դեմ։ Կարծում եմ՝ կհասնենք արդյունքի»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը մասնակցել ամբողջ հանդիպմանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։