11:55 27 նոյեմբերի, 2013Անթալիայում մեկնարկած շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունում նոյեմբերի 27-ին կկայանան երկրորդ տուրի հանդիպումները։
Հայտնի են զույգերն ըստ տախտակների։ Տուրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։ Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը չի մասնակցի երկրորդ տուրին։
Հայաստան (2715) - Եգիպտոս (2493)
Սերգեյ Մովսեսյան (2700) - Մուհամեդ Եզադ (2454)
Վլադիմիր Հակոբյան (2681) - Սամի Շոկեր (2500)
Գաբրիել Սարգսյան (2676) - Բասեմ Ամին (2652)
Տիգրան Պետրոսյան (2660) - Հասան Իբրահիմ Լյաբիբ (2411)
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականների դիմակայությունն ավարտվեց 2։2 հաշվով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.