Յուրգեն Կլոպ. Բացառիկ կատարում էր Հենրիխ Մխիթարյանի կողմից

02:44   27 նոյեմբերի, 2013

Այսօր Մխիթարյանը ցուցադրեց բացառիկ կատարում, ինչպես «Շալկեի» դեմ դերբիում, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Գերմանացի մասնագետը, մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում իտալական «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակը, անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Այս հաղթանակը նախկինի պես չապահովագրեց ոչինչ: Մենք պետք է շարունակենք ձգտել առաջադիմել: «Նապոլիի» դեմ խաղից առաջ մեր՝ փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություններն այնքան էլ մեծ չէին: Սա հիանալի նորություն է:

Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա այսօր նա ցուցադրեց բացառիկ կատարում, ինչպես «Շալկեի» դեմ դերբիում»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» թվիթերյան էջը:

Հիշեցնենք, որ «Նապոլիի» դեմ դորտմունդյան խաղում Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման՝ անցկացնելով հիանալի հանդիպում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։