Վարշավա. Հայաստանի հավաքականը հաղթեց ռուսներին

23:27   15 նոյեմբերի, 2013

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող շախմատի տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ ռուսների նկատմամբ:

Միակ հաղթական պարտիան գրանցվեց Գաբրիել Սարգսյանի եւ Եվգենի Տոմաշեւսկու միջեւ դիմակայությունում, որում սպիտակներով խաղացող հայ գրոսմայստերը հաղթեց 71-րդ քայլում:

ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով 79-րդ քայլում ոչ ոքի խաղաց ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Ավելի վաղ Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով միավորը կիսել էր Պյոտր Սվիդլերի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը սեւերով ոչ ոքի էր խաղացել Ալեքսանդր Մորոզեւիչի հետ:

7-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 11 միավոր եւ ադրբեջանցիների հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Առաջատար ֆրանսիացիները 2:2 հաշվով ավարտեցին մրցամարտն Ադրբեջանի հավաքականի հետ՝ հավաքելով 12 միավոր: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.