Բուտրագենյո. Ռոնալդուն իսկական օրհնություն է

10:15   31 հոկտեմբերի, 2013

Մեզ համար Ռոնալդուի այսպիսի խաղը նորություն չէ, ասել է Մադրիդի «Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն։ Նա գովեստի խոսքեր է ասել Արքայական ակումբի եւ Պորտուգալիայի հավաքականի 28-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին։

«Ռոնալդուն իսկական օրհնություն է։ Նա մեծարում է ֆուտբոլը։ Մեզ զարմացրել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի հայտարարությունը։ Նա պետք է հարգի նրանց, ովքեր ներկայացնում են ֆուտբոլի պատմությունը։ Այն, ինչ վնասում է Ռոնալդուին, վնասում է մեզ բոլորիս։ Այդպիսի բան պետք է չկրկնվի»,- Բուտրագենյոյի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն։ 

 Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Սեւիլիա» խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 7։3, իսկ պորտուգալացին դարձել է հեթ-տրիկի հեղինակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։