Անգլիական լիգայի գավաթ. «Մանչեսթեր Սիթին» հաղթեց ավելացված ժամանակում

02:17   31 հոկտեմբերի, 2013

«Մանչեսթեր Սիթին» նվաճեց ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության չորրորդ շրջանի ուղեգիր:

1/8 եզրափակիչի արտագնա խաղում մանչեսթերցիները լրացուցիչ ժամանակում 2:0 հաշվով հաղթեցին «Նյուքասլին»: Մեկական անգամ աչքի ընկան իսպանացի Ալվարո Նեգրեդոն ու բոսնիացի Էդին Ջեկոն:

Երրորդ շրջանի արգելքը հաղթահարեց նաեւ Լոնդոնի «Տոտենհեմը», որը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Հալ Սիթիին»: 

Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Սթոք Սիթին», «Վեստ Հեմն» ու «Լեսթերը»:

Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ 

«Նյուքասլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2

Ալվարո Նեգրեդո, 96, Էդին Ջեկո, 105

«Տոտենհեմ» - «Հալ Սիթի»՝ 2:2

11 մետրանոցներով՝ 8:7

Գիլֆի Սիգուրդսոն, 16, Հարի Կեյն, 113 – Բրեդ Ֆրիդել, 53 (ինքնագոլ), Պոլ Մակշեյն, 98



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։