Championat.com. «Շալկեի» հետ դերբիից հետո երկրպագուները պատրաստ են ձեռքերի վրա տանել Մխիթարյանին

12:17   28 հոկտեմբերի, 2013

Հենրիխ Մխիթարյանը դարձել է իր առաջին դերբիի հերոսը, գրում է ռուսական «Чемпионат»-ը՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Գելզենկիրխենի «Շալկեի» դեմ ցուցադրած խաղին։

«Մի քանի հանդիպման ընթացքում «Բորուսիայի» նորեկը վառ խաղ չէր ցուցադրում, եւ շատերը սկսել էին մտածել, որ դորտմունդցիները ճիշտ ձեռքբերում չեն կատարել: Լոնդոնում Մխիթարյանը շատ կարեւոր գոլ խփեց «Արսենալին», իսկ Գելզենկիրխենում այնպիսի խաղ ցուցադրեց, որ երկրպագուները պատրաստ են ձեռքերի վրա տանել նրան»,- գրում է ռուսական կայքը։

Հիշեցնենք, որ «Շալկեի» հետ դերբիում Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Բորուսիան» հաղթել է 3։1 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։