10:13 22 հոկտեմբերի, 2013Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Чемпионат»-ի կողմից կազմակերպած քվեարկության արդյունքում ճանաչվել է Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրի երրորդ ամենաարդյունավետ ֆուտբոլիստը։
Ամենաարդյունավետ (MVP) խաղացող է ճանաչվել Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Սամեդովը։ Նա 7 միավոր է ստացել։ Երկրորդ տեղում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Հալկը։
Հիշեցնենք, որ Մախաչկալայի «Անժիի» հետ խաղում Յուրա Մովսիսյանի գոլի շնորհիվ «Սպարտակը» հաղթեց նվազագույն հաշվով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.